Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Ես և աշխատանքը

Ինչպե՞ս տրամադրվել աշխատանքի` արձակուրդից հետո

Ինչպե՞ս տրամադրվել աշխատանքի` արձակուրդից հետո

Կան բաներ, որոնք աշխատող հասարակությունը ողջ տարվա ընթացքում անհամբերությամբ է սպասում՝ հանգստյան օրերը և արձակուրդը: Դա հասկանալի է՚ հիանալի ժամանակ լիցքաթափվելու, շփվելու ընկերների, հարազատների, տան անդամների հետ, հարաբերություններն ամրապնդելու ամենալավ պահը:

 

Ողջ օրն աշխատավայրերում նստելու փոխարեն կարող ենք հրաժեշտ տալ տոթ գրասենյակին և գնալ լեռներ, ծով, գրավիչ հեռավոր վայրեր:


Կարող ենք շրջել խանութներով, նայել գեղեցիկ ցուցափեղկերին, տանը մնալ և տրվել հեռուստացույցի առջև ոչինչ չանելուն: Մենք կարող ենք անուշեղեններ ճաշակել, նույնիսկ քնել մինչև ճաշի ժամը: Մի խոսքով` արձակուրդը մեզ հնարավորություն է տալիս լավ թուլանալու և աշխատանքից հանգստանալու:


Բայց… Վաղ թե ուշ հանգիստը վերջանում է։ Ահա մոտենում է օրը, երբ անհրաժեշտ է արդեն աշխատանքի գնալ: Երկարատև արձակուրդից հետո աշխատանքին վերադառնալը երբեք հեշտ չէ, եթե միայն վերին աստիճանի աշխատամոլ չեք: Միայն նրանք, ովքեր անգամ լողափին պառկած, մտքով շարունակում են գտնվել գրասենյակում և չեն կարողանում սպասել արձակուրդի կամ հանգստյան օրերի ավարտին, կկարողանան վերադառնալ աշխատանքի հեշտորեն:


Իրավամբ դժվար է աշխատանքի վերադառնալ երկարատև ընդմիջումից հետո: Ողջ աշխարհում միլիոնավոր մարդիկ տառապում են սթրեսից, որը հոգեբաններն անվանում են «ետտոնական համախտանիշ»: Սթրեսի նման տեսակից ազատվելու համար պահանջվում են զգալի ջանքեր, երբեմն էլ դիմում են մասնագետների օգնությանը:


Տարբեր հաստատութոյւններում անցկացված հետազոտությունները ցույց են տվել, որ.

 

  • աշխատակիցների 66%-ը, վերադառնալով արձակուրդից կամ երկարատև հանգստյան օրերից, ակտիվ սթրես է ունենում,

  • աշխատակիցների սթրեսի մակարդակի որոշումը հանգստյան օրերից առաջ, ընթացքում և հետո ցույց է տվել, որ նրանցից կեսի մոտ հանգստի դրական ազդեցությունը անհետացել է աշխատանքի վերադառնալու առաջին իսկ երեք օրերի ընթացքում, իսկ երեք շաբաթ անց՝ ընդհանրապես չի զգացվել, որ վերջերս հաջողվել է հանգստանալ,

  • աշխատակիցների 76%-ի մոտ աշխատանքին վերադառնալու առաջին շաբաթվա ընթացքում սթրեսի և հոգնածության մակարդակը մոտ է եղել մինչև տոները ընկած օրերի հոգնածության մակարդակին:


Որո՞նք են ետտոնական սթրեսի աշտանիշները


Ահա ավելի բնութագրական նշանները, որոնցից մեկի կամ մի քանիսի առկայությունը ավելի ակնհայտորեն է վկայում սթրեսի առկայության մասին.

 

  • թախիծ,
  • մելամաղձոտություն,
  • բարկություն,
  • անհանգստություն,
  • արագ հոգնելիություն,
  • գլխացավեր,
  • մկանային ցավեր,
  • ընկալման խանգարումներ, երբ նույնիսկ դյուրին գործերն անհնարին են թվում:


Ինչպե՞ս հաղթահարել սթրեսը հանգստյան օրերից և արձակուրդից հետո


Ետտոնական սթրեսի հետ պայքարն արագ արդյունքներ կունենա, եթե զբաղվեք ձեզանով և այդ խնդիրը չմատնեք ինքնահոսի, որի համար շատ բան չի պահանջվում.

 

  • փորձեք չխրվել աշխատանքի մեջ հանգստյան օրերից հետո ընկած առաջին իսկ օրերին, այլ սկսեք աստիճանաբար վերադառնալ աշխատանքային գրաֆիկին,

  • մի՛ պլանավորեք լուրջ հանդիպումներ առաջին աշխատանքային օրվա սկզբին,

  • կատարեք գոնե ամենահասարակ ֆիզիկական վարժությունները, այն լավ օգնում է հաղթահարել սթրեսը,

  • ձեզ համար արեք ինչ-որ հաճելի բան, մի՛ սկսեք սպասել հաջորդ տոնին կամ արձակուրդին:

 

Փորձե՛ք հավասարակշռություն պահպանել աշխատանքի և անձնական կյանքի միջև: Դա նշանակում է, որ յուրաքանչյուր օր անհրաժեշտ է ժամանակ գտնել կյանքի կարևորագույն չորս ասպեկտների համար՝ աշխատանք, ընտանիք, հետաքրքրություններ ընկերների հետ միասին, իհարկե, նաև սեփական հետաքրքրություններ և կարիքներ: Հանգստից հետո առաջին օրերին շատ կարևոր է որքան հնարավոր է շատ ժամանակ գտնել բացառապես ինքդ քեզ համար:


Դա կօգնի հաղթահարել ճնշվածությունը և արագ ազատվել սթրեսից: Փորձեք ազատվել բացասական մտքերից և հուզումներից, որպեսզի նրանք չկուտակվեն, այլապես դա կարող է կործանիչ հետևանքների պատճառ դառնալ:


Արձակուրդից հետո աշխատանքային ռեժիմին վերադառնալը


Մինչ արձակուրդ մեկնելը պետք է աշխատանքն ավարտին հասցնել: Եթե ցանկանում եք, որ հանգիստը խաղաղ անցնի ու առաջին իսկ աշխատանքային օրը չդիմավորի ձեզ կուտակված գործերի մի ամբողջ կույտով, համոզվեք, որ ձեր ետևում չեք թողել անլուծելի խնդիրներ: Մի թողեք անկարգ իրավիճակ գործերում և ձեր աշխատավայրում, այդ դեպքում դուք հանգստյան օրերից հետո ստիպված չեք լինի աշխատանքն սկսել վիթխարի կույտը մաքրելուց:


Է՞լ ինչ կարելի է անել՝ հանգստից հետո աշխատանքին վերադառնալը հեշտացնելու համար:


Ահա մի քանի խորհուրդներ.


1. Մի խախտեք օրվա սովորական ռեժիմը
Եկեք պայմանավորվենք, որ արձակուրդի առաջին իսկ օրվանից սկսած մենք կտրամադրվենք մեզ թույլ չտալ մինչև ուշ գիշեր նստել հեռուստացույցի առջև, կամ երեկույթից տուն վերադառնալ արևածագին, իսկ հետո օրվա կեսը քնել: Այս ամենը կհանգեցնի նրան, որ երբ կգա աշխատանքին վերադառնալու ժամանակը, հանգստի փոխարեն արձակուրդը կավարտվի թմրածության ու հոգնածության զգացումով:


Լավագույնը, որ դուք կարող եք անել, որպեսզի ժամանակին և ոչ հիվանդագին զգացողությամբ վերադառնաք սովորական աշխատանքային ռեժիմին, արձակուրդի ժամանակ պառկել և վեր կենալն է ձեզ համար սովորական դարձած ժամին: Զարթուցիչը դրեք և ձեր ամենօրյա գործերին անցեք այն ժամին, ինչպես սովորաբար անում եք: Այդժամ արձակուրդից հետո առաջին աշխատանքային օրերին դուք քնկոտություն չեք ունենա և սովորականից ավելի հոգնածություն չեք զգա:

 

2. Արձակուրդի ժամանակ թույլ մի′ տվեք ուղեղին ոչինչ չանելու
Սովորաբար մենք հակված ենք մտավոր ուժերը գործի դնել ըստ անհրաժեշտության, երբ տրվում ենք հանգստի և հաճույքի: Բայց չպետք է թողնել ուղեղին թուլանալու, այն պետք է «տոնուսի մեջ պահել» և անընդհատ ինչ-որ բեռնվածություն տալ: Կարդացե′ք գրքեր, լուծե′ք խաչբառեր, խաղացե′ք տրամաբանական խաղեր: Արդյունքում ձեր ուղեղն իրեն չի կորցնի, երբ, անցնելով աշխատանքի, անհրաժեշտություն առաջանա լարել մտավոր կարողությունները:


3. Ձեր գործընկերերի հետ կապերի մեջ մնացե′ք
Իհարկե, մենք բոլորս նախընտրում ենք հեռանալ աշխատանքի հետ կապված ամենօրյա հոգսերից և խնդիրներից, երբ հանգստանում ենք: Բայց այն մարդիկ, ովքեր ապահովում են իրենց անտեսանելի ներկայությունն աշխատանքում՝ անգամ գտնվելով հայրենական տնից բավականաչափ հեռու, խուսափում են արձակուրդից վերադառնալուց հետո անսպասելի ծանրաբեռնվածության տակ կքումից: Չէ՞ որ նրանք տեղյակ են լինում բոլոր գործերից, և արձակուրդից հետո ավելի հեշտ են տրամադրվում աշխատանքին։  Բարեբախտաբար, հեռախոսային կապը և այլ ժամանակակից տեխնոլոգիաները մեզ թույլ են տալիս տեղյակ լինել բոլոր գործերից, անգամ այն դեպքում, երբ մենք շատ հեռու ենք մեկնում:


4.  Երբ արձակուրդն ավարտվում է, տրամադրեք 2-3 օր, որպեսզի պատրաստվեք առաջին աշխատանքային օրվան,
Ավելի լավ է արձակուրդից տուն վերադառնալ մի քանի օր առաջ: Այդպես դուք ավելի արագ կհարմարվեք տնային պայմաններին, կարող եք ավելի հանգիստ պայմաններում բնակարանում կարգուկանոն հաստատել և հավաքել ամեն բան, ինչն անհրաժեշտ է աշխատանքը սկսելուց առաջ:


5. Ստուգեք ձեր աշխատանքային էլեկտրոնային փոստը` առաջին աշխատանքային օրվա նախօրեի երեկոյան:
Դրան տրամադրեք մի ժամ՝ հանգիստ տնային պայմաններում, և դա ձեզ կազատի գլխացավից ու հաջորդ օրը ձեր գլխին թափվող գործերի մի մասից:


6.  Հնարավորության դեպքում մի′ վերադարձեք աշխատանքի երկուշաբթի օրը:
Փորձեք պլանավորել ձեր վերադարձը երեքշաբթի կամ չորեքշաբթի օրերին: Այդ դեպքում դուք ստիպված չեք լինի բախվել երկուշաբթի օրվա կուտակված գործերի քաոսին՝ երկարատև հանգստից անմիջապես վերադառնալուց հետո:


7.  Աշխատակիցների հետ փոխանակվեք տեղեկատվությամբ:
Կա հիանալի հնարավորություն ընկղմվելու աշխատանքային պայմանների իրավիճակի մեջ: Իմացեք, թե ի՞նչ է տեղի ունեցել այն նախագծի հետ, որը մշակվում էր մինչև ձեր գնալը և այսօր ինչպիսի՞ խնդիրների առջև է կանգնած աշխատանքային թիմը: Այդ կերպ ձեզ ավելի հասկանալի կլինի՝ առաջին աշխատանքային օրն ի՞նչ է պահանջվում հատկապես ձեզանից:


8.  Շտապեք աստիճանաբար

Երբ դուք աշխատանքի եք վերադառնում հանգստի մի քանի օրերից կամ շաբաթներից հետո, ձեզ կարող է սպասվել մեծ ծավալի աշխատանք: Երբեմն նույնիսկ դուք կարող եք շփոթմունք զգալ`՝ չիմանալով ինչի՞ց և ինչպե՞ս սկսել:


Ամենալավը, որ կարելի է անել՝ սկսել չշտապելով, անել ամեն ինչ հերթականությամբ: Ստուգեք ձայնային հաղորդագրությունները, էլեկտրոնային փոստը, կազմեք ընթացիկ խնդիրների ցուցակ: Դա կհեշտացնի անցումն աշխատանքային ռեժիմի և թույլ կտա աստիճանաբար անցում կատարել ավելի մասշտաբային խնդիրների լուծմանը:


Հույս ունենք, որ խորհուրդները կօգնեն շատ ավելի լավ տրամադրվել աշխատանքի և կհեշտացնեն վերադարձը աշխատանքային գործունեությանը: Եթե, ամեն դեպքում, ձեզ մոտ ցանկություն է առաջանում տուն փախչել և թաքնվել ծածկոցի տակ` ձեզ վրա թափված հոգսերից, փորձեք հանգստանալ ու մտածել այն մասին, թե ինչու՞ է ձեր աշխատանքն ավելի լավը մյուսներից:


Չէ՞ որ այն կարևոր է ձեզ համար, այդպե՞ս չէ: Այն ձեզ համար ունի հատուկ նշանակություն, որը կատարելով, դուք հետապնդում եք որոշակի նպատակներ: Դուք գումար եք աշխատում, որն անհրաժեշտ է կարևոր խնդիրների լուծման համար, դուք կարիերա եք ստեղծում, դուք ինքնահաստատվում եք որպես անհատ: Վերջիվերջո, դուք սիրում եք այն, ինչ անում եք:


Իսկ եթե լավ հանգստից հետո միանգամից աշխատանքին վերադառնալը ձեզ համար վերածվում է իսկական մղձավանջի, այդ դեպքում, հնարավոր է դուք վերագնահատեք ձեր կարիերան: Չէ՞ որ, երբ աշխատանքը դուր է գալիս, դուք անհամբերությամբ եք սպասում արձակուրդից վերադառնալուն: Հատկապես եթե դուք ճիշտ եք տրամադրվում հանգստից աշխատանքի անցմանը:

Սկզբնաղբյուր. jlady.ru
Աղբյուր. med-practic.com
Լուսանկարը. 36on.ru
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

Հոգեբաններն անվանել են աշխատավայրում սթրեսի 8 նշան. 1in.am
Հոգեբաններն անվանել են աշխատավայրում սթրեսի 8 նշան. 1in.am

Մի փոքր սթրեսն աշխատավայրում կարող է լավ ազդել աշխատունակության վրա: Սակայն մշտական սթրեսը բացասաբար է ազդում առողջության վրա: Այդպիսի կարծիք ունի հոգեթերապևտ Ջոան Քինգսլին, որն արդեն 25 տարի զբաղվում է...

ԼՈՒՐԵՐ: Հոգեկան առողջություն ԼՈՒՐԵՐ: Աշխատավայրում
Աշխատավայրում կենտրոնանալու 6 միջոց. 1in.am
Աշխատավայրում կենտրոնանալու 6 միջոց. 1in.am

Աշխատանքի ընթացքում մենք ստիպված ենք մշտապես լինել կապի մեջ` հեռախոսի և համակարգչի միջոցով: Որպեսզի դա խնդիր չդառնա, ubr.ua-ն ներկայացնում է 6 միջոց...

Աշխատավայրում
Կանայք տղամարդկանց կոլեկտիվում տառապում են քրոնիկ սթրեսով. գիտնականներ. 1in.am
Կանայք տղամարդկանց կոլեկտիվում տառապում են քրոնիկ սթրեսով. գիտնականներ. 1in.am

Ինդիանայի համալսարանի գիտնականները պարզել են, որ տղամարդկանց կոլեկտիվում աշխատող կանանց համար շատ դժվար է: Այս մասին հայտնում է informing.ru-ն: Մասնագետները չափել են կորտիզոլի (սթրեսի հորմոն) մակարդակը կանանց շրջանում...

ԼՈՒՐԵՐ: Առողջ կին ԼՈՒՐԵՐ: Կին. թվեր և փաստեր Լրահոս կանանց համար
Բույրեր, որոնք կօգնեն առօրյա աշխատանքում. 1in.am
Բույրեր, որոնք կօգնեն առօրյա աշխատանքում. 1in.am

Գիտնականները պարզել են, որ կոնկրետ բույրերից օրգանիզմում բարձրանում է ցինեոլի մակարդակը, որը խթանում է նեյրոնների ակտիվությունը: Հենց դրա հետ են կապում մտավոր հանձնարարությունների փայլուն լուծումը, ագրեսիվության...

Աշխատավայրում
12 մեթոդ աշխատավայրում սթրեսից ազատվելու համար. 1in.am
12 մեթոդ աշխատավայրում սթրեսից ազատվելու համար. 1in.am

Lady.obozrevatel.com-ը մեթոդներ է առաջարկում աշխատավայրում սթրեսից ազատվելու համար...

Աշխատավայրում
Ժամանակն արդյունավետ ծախսելու օգտակար խորհուրդներ. 1in.am
Ժամանակն արդյունավետ ծախսելու օգտակար խորհուրդներ. 1in.am

Bbcont.ru-ի փոխանցմամբ՝ մարդիկ, ովքեր սովորել են արդյունավետորեն ծախսել իրենց ժամանակը, տնտեսել են իրենց կյանքի 1/3-ը: Ժամանակն արդյունավետորեն ծախսելու համար կան մի շարք օգտակար խորհուրդներ: Դրանցից...

Էներգիայի պակասը լրացնելու 3 եղանակ. 1in.am
Էներգիայի պակասը լրացնելու 3 եղանակ. 1in.am

Healthinfo.ua-ի փոխանցմամբ՝ ամեն օր մենք կատարում ենք այնպիսի գործեր, որոնք պահանջում են մեր էներգիայի մեծ պաշարներ՝ աշխատանք, ընտանիք, երեխաներ...

Աշխատակիցների հետ լավ վարվելու Google-ի գաղտնիքները. The Huffington Post. 1in.am
Աշխատակիցների հետ լավ վարվելու Google-ի գաղտնիքները. The Huffington Post. 1in.am

NEW YORK – «Մարդկանց մեծամասնությունը ներքաշված է աշխատանքի մեջ, բայց այդպես չպետք է լինի»...

Արագ հանգստանալու 7 միջոց. 1in.am
Արագ հանգստանալու 7 միջոց. 1in.am

Դեռ շատ գործ կա անելու, բայց էլ ուժ ու էներգիա չկա՞: healthinfo.ua-ն առույգությունն ու էներգիան արագ վերականգնելու մի քանի խորհուրդ է տալիս...

Մասնագետները պատմել են՝ ինչպես վարվել հարցազրույցի ժամանակ. 1in.am
Մասնագետները պատմել են՝ ինչպես վարվել հարցազրույցի ժամանակ. 1in.am

Գվելֆի համալսարանի կողմից անցկացված ուսումնասիրությունը ցույց է տվել, որ շատ կարևոր է չանհանգստանալ այն կապակցությամբ, արդյոք գործատուն տեսնում է քո հուզմունքը, թե ոչ: Ավելի լավ է կենտրոնանալ ընկերական...

Ինչպես կարելի է աշխատանքային օրվա ընթացքում պահպանել էներգիան. 1in.am
Ինչպես կարելի է աշխատանքային օրվա ընթացքում պահպանել էներգիան. 1in.am

Հայտնի է դարձել, թե ինչպես կարելի է աշխատանքային օրվա ընթացքում պահպանել էներգիան: Դրա համար ընդամենը պետք է էներգիայով սնուցվելու համար հավելյալ աղբյուրներ փնտրել, գրում է...

Օգտակար խորհուրդներ
5 տարբերակ, թե ինչպես կարող է աշխատանքը փչացնել քունը.
5 տարբերակ, թե ինչպես կարող է աշխատանքը փչացնել քունը.

Շատերն անհամբերությամբ են սպասում ուրբաթ երեկոյան ժամերին, երբ դուրս կգան գրասենյակից՝ առաջիկա հանգստյան օրերին լարվածությունը թոթափելու ոգևորությամբ: Իրավիճակը ծանոթ է ամբողջ աշխարհի աշխատողներին. պատճառը...

Քուն, քնի խանգարումներ Աշխատավայրում
Դրես-կոդի հոգեբանական նշանակությունը
Դրես-կոդի հոգեբանական նշանակությունը

Հայտնի է` կատարյալ արտաքին տեսքը կարիերայի սանդուղքով վեր բարձրանալու կարևոր պայմաններից է: Շրջապատողների վրա ազդելու համակարգը շատ պարզ է մասնագետների կարծիքով...

Աշխատանքի արդյունավետության բարձրացման 12 խորհուրդ. 1in.am
Աշխատանքի արդյունավետության բարձրացման 12 խորհուրդ. 1in.am

Ոչինչ միանգամից չի լինում՝ ցանկացած նպատակի հասնելու համար անհրաժեշտ են ջանքեր և ժամանակ: Իսկ եթե այդ հարցին մոտենաք կազմակերպված, ապա կհասնեք դրական...

Աշխատավայրում
Կարևոր փաստեր՝ աշխատունակության մասին. 1in.am
Կարևոր փաստեր՝ աշխատունակության մասին. 1in.am

Առավոտյան 6-7-ը «պատուհան է», երբ ամենալավն աշխատում է երկարատև հիշողությունը: Այդ ընթացքում ստացված ցանկացած տեղեկություն հեշտությամբ է...

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ